Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Էմոցիաները մեծ մասամբ վնասում են, ոչ թե օգնում

Էմոցիաները մեծ մասամբ վնասում են, ոչ թե օգնում
03.12.2013 | 15:18

Երեկ ՀՀ կառավարության և ռուսական «Գազպրոմ» ընկերության միջև ստորագրվել է 2014-2018 թթ. համար նոր պայմանագիր` ուղղված գազի սակագնի նվազեցմանը: Նոր պայմանագրով «Գազպրոմը» ՀՀ-ին կմատակարարի 2,5 հազար մլրդ խմ գազ:

Այսինքն, ռուսական գազի 1000 խմ-ը Հայաստանին կմատակարարվի 189 դոլարով:
Հիշեցնենք` 2013-ի հուլիսի 7-ից, Ռուսաստանը Հայաստանին մատակարարվող գազի գինը բարձրացրել էր` 1000 խմ-ի համար սահմանելով 270 դոլար: Մինչ այդ գինը կազմում էր 180 դոլար:
Նկատենք, որ գազի սակագնի քննարկումն ու հնարավոր նվազեցումն արդեն լուրջ տեղաշարժ են մեր երկրի ու ժողովրդի համար: Հուսանք, որ տնտեսության ամրապնդման առումով սա առաջին քայլն է, և նոր, դրական տեղաշարժերը` Հայաստանի ռուս գործընկերների ներդրումային ծրագրերի շնորհիվ, դեռ առջևում են:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Հ. Գ.- Թեև ոչ քաղաքագետ եմ, ոչ էլ` խորաթափանց դիվանագետ, այնուամենայնիվ, կարծում եմ` սխալ է «կախվել» այն մտքից, թե ՄՄ-ից ոչինչ լավ բան պետք չէ սպասել: Նման հոռետեսական մտքերը միայն հուսահատության գիրկն են մեզ տանում: Իհարկե, չպետք է ժխտել նաև այն, որ Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից ունի իր բացասական կողմերը, և յուրաքանչյուրս, որպես մեր երկրի սրտացավ քաղաքացի, ուզում ենք տեսնել մեր երազած ազատ, անկախ, ինքնուրույն և հզոր Հայաստանը: Բայց քանի որ դա ընդամենը «երազանքների» շարքից է` լինել ինքնուրույն և միևնույն ժամանակ հզոր, ուստի, ցանկացած պարագայում, հատկապես երբ այլընտրանք չունես, մի կողմ պետք է թողնել էմոցիաները, որոնք, մեծ մասամբ վնասում են, ոչ թե օգնում: Եվ արյուն թափելու փոխարեն, ի շահ Հայաստանի, ընդամենը ճիշտ դիվանագիտություն է պետք բանեցնել:

Դիտվել է՝ 1765

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ